Անցնել բովանդակությանը

· Դասական

Երևանից` Մոնրեալ

Երևանից` Մոնրեալ
Մոնրեալի Orchester Classique-ը (OCM) ներկայացնում է «Երևանից` Մոնրեալ» խորագրով հայկական երաժշտության առցանց համերգ-դրամահավաք։ Նախաձեռնությանը միացել է կանադահայ սոպրանո Ալին Կուտանը իսկ նվագախումբը ղեկավարում է դիրիժոր Բորիս Բրոտը:

Ծրագիրն ընդգրկում էր հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Արմեն Տիգրանյանի և Գևորգ Անտոնյանի ստեղծագործությունները, ինչպես նաև կոմպոզիտոր, OCM-ի հիմնադիր Ալեքսանդր Բրոտի երկու ստեղծագործությունները: Համերգի շրջանակում կայացավ Գ․ Անտոնյանի նոր`«Վերածնունդ» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:

«Երևանից` Մոնրեալ» համերգը ուղիղ հեռարձակվել է  Պիեռ-Մերկուրի համերգասրահից մարտի 9-ին, իսկ տեսագրությունը հասանելի է մինչև մարտի 23-ը: Առցանց համերգի տոմսն արժե 20 դոլար։ Համերգից ստացված հասույթը կուղղվի 
Ատգեն Արմենյան հիմնադրամին` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար երաժշտական ծրագրեր իրականացնելու նպատակով։